քրոնոֆեստ
28.05—07.06.2026

Առաջարկվող հանգամանքներ

hosq x քրոնոտոպ

Ներկայացում, որը ստեղծվել է ժամանակակից թատրոնի աշխատարանում՝ կազմակերպված Հոսք հիմնադրամի կողմից՝ Քրոնոտոպ թատերական ընկերության հետ համատեղ։ Ներկայացումը տեղի կունենա Ստանիսլավկսու անվան թատրոնում և նվիրված կլինի համաշխարհային թատրոնը փոխած համակարգի հետ երկխոսությանը։ Կանդրադառնանք Ստանիսլավսկու տեքստերին ու պիեսներին, այն բանին, թե ինչպես է նրա ուսմունքն ազդել աշխարհի վրա։ Կխոսենք այն մասին, թե ինչպես էր կենդանի խոսքը քարանում ու դոգմայի վերածվում։ Այն մասին, թե ինչքան հիանալի է Ստանիսլավսկին, ինչքան մեծ է և ինչքան վնասակար կարող է լինել։ Սա կլինի զրույց հիշողության ու մոռացության մասին․ ինչպես ազատվել՝ առանց քանդելու, և ինչպես հիշել՝ առանց քարանալու։