քրոնոֆեստ
28.05—07.06.2026

Աննայի այգին

Քրոնոտոպ

Ներկայացում շրջակա աշխարհում տիրող քաոսի մասին, գեղեցկության և վտանգի, հանցագործության ու պատերազմի, մեզ շրջապատող իրականությունում մեր տեղն ընտրելու հնարավորության, ինչպես նաև այն մասին, որ այդ հնարավորության հասանելիությունը յուրաքանչյուր մարդու համար տարբեր է և պայմանավորված է ծննդյան հանգամանքներով, ընտանիքով, բարեկեցության մակարդակով և տվյալ տարածաշրջանի աշխարհագրական դիրքով ու քաղաքական իրավիճակով։

Ներկայացումը տեղի կունենա զարմանալի վայրում՝ կեռասենու գեղատեսիլ այգում, որտեղ դուք կզբաղեցնեք հանդիսատեսի ձեր տեղը ծառի տակ։ Կդնեք ականջակալները և կհայտնվեք ներկայացման մեջ, որն աստիճանաբար կմիահյուսվի շրջակա բնության հետ։ Արևը դանդաղ մայր կմտնի։ Օրվա գունային գամման անցում կկատարի ամռան զով երեկոյի երանգների, և ներկայացման ողջ ընթացքում դուք կլսեք և կապրումակցեք, կպարեք կամ կպառկեք ծառի տակ՝ տեղի ունեցողի հանդեպ ձեր վերաբերմունքն անընդհատ փոփոխելով, մեդիտացիա կանեք, կտարակուսեք, կվիճեք, անվանումներ կտաք տեղի ունեցողին, ինքներդ ձեզ, ձեզ շրջապատող իրականությանը, կերպարներին, դեպքերին, կամ կհրաժարվեք բոլոր անվանումներից՝ դրանք անպետք համարելով․․․

Երբ ներկայացումն ավարտվի, մենք կնստենք խարույկի շուրջ և կփորձենք խոսել և լսել կատարվածի մասին։

Ձեզ անհրաժեշտ են ականջակալներ և լիովին լիցքավորված հեռախոս՝ ինտերնետ հասանելիությամբ։ Խորհուրդ ենք տալիս նաև կրել երկարաթև հագուստ, փակ կոշիկներ և տաբատ, վերցնել ինչ-որ տաք բան. մայրամուտին այգում շատ ցուրտ է լինում։

Տեղանք՝: Kaizen Garden Google Maps / Yandex Maps

լեզու
Անգլերեն, հայերեն, ռուսերեն
տևողություն
2,5 ժամ

Թրեյլեր

թիմ

  • Ներկայացման հեղինակԻլյա Մոշիցկի
  • ԿատարողԿատյա Կրամարենկո

արտադրություն

Ֆինանսավորվում է «Կայունացման հիմնադրամի» կողմից՝ նախաձեռնություն, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինայում, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում գործող այն մշակութային և կրթական կազմակերպություններին, որոնք տուժել են Ուկրաինայի պատերազմի հետևանքներից։