
100 տղամարդ
Հադաս Նոյման
«100 տղամարդը» հիբրիդային վիդեո֊պերֆորմանս է, որում կինոն ու բեմը միահյուսվում են հիշողության, հայրության ու բացակայության անձնական ուսումնասիրման մեջ։
լեզու:եբրայերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով
- Գնել տոմսեր
20:30
Քրոնոտոպ
Ներկայացում, որում երեք դերասանուհիներ խաղում են մոտ քսան տղամարդկանց կերպարներ՝ փոխելով գրիմի տարրերն ու պլաստիկան ուղիղ հանդիսատեսի աչքի առաջ։ Հենց այդ կերպարանափոխության միջով է ծնվում գենդերների միջև բեկման զոնան՝ մի կողմից ազատելով անձին ձևական գենդերային պերֆորմանսից, մյուս կողմից թույլ տալով կնոջ ձայնին տղամարդու դիմակի միջոցով երևան հանել իշխանության մեխանիզմներն ու տղամարդկային խոսքում թաքնված ցանկություններն ու խոցելի տարրերը։