քրոնոֆեստ
28.05—07.06.2026

Մագդա Թոֆլեր, կամ էսսե լռության մասին

Բորիս Նիկիտին

1943 թվականի հոկտեմբեր․ Հայնրիխ Հիմլերը լեհական Պոզնան քաղաքում հավաքում է ռեյխի բոլոր գաուլայտերներին, որպեսզի նրանց հայտնի ռեժիմի՝ Եվրոպայի հրեական բնակչությունը լիովին ոչնչացնելու որոշման մասին։ Բայց մինչ այդ նա բոլորի առջև երկու ֆոնոգրաֆ է տեղադրում, որպեսզի անի իր ճառի երկու փորձնական ձայնագրություն։ Բայց, հակառակ տարածված կարծիքի, պետք է ձայնագրել ոչ թե Հիմլերի խոսքերը, այլ դահլիճում տիրող լռությունը։

«Magda Toffler»֊ում՝ երկրորդ գործում, որտեղ Բորիս Նիկիտինն ինքը դուրս է գալիս բեմ (առաջինը ներկայացվել էր FIT֊ում 2019 թվականին), նա խորանում է XX դարի Եվրոպայի թաքնված շերտերի մեջ։ Այստեղ բեմական լուծումները մինիմալ են՝ աթոռ, ձեռագիր և ինքը՝ արտիստը։

Նիկիտինի գործերը հայտնի են թատրոնի ու պերֆորմանսի, փաստաթղթի ու պրոպագանդայի միջև սահմաններն աղոտ դարձնելով։ Այս ներկայացման մեջ նա դիմում է իր տատիկի` Մագդա Թոֆլերի անցյալին. վերջինիս հրեական ծագումն ու թաքնված ապրելու փաստը բացահայտվել էին միայն նրա մահվանից հետո։ Առաջանում էր կենսագրական տեքստ, որը խորասուզվում է մոռացված հիշողությունների մեջ, կյանքի է կոչում դարերի լռությունը և միահյուսում անձնական ու կոլեկտիվ պատմությունը, մտորումն ու զգացմունքը։

լեզու
Անգլերեն՝ հայերեն և ռուսերեն ենթագրերով
տևողություն
75 րոպե

թիմ

  • Գաղափարը, տեքստը, կատարումըԲորիս Նիկիտին
  • ՊրոդյուսերԱնետ Հարդեգեն
  • Գեղարվեստական խորհրդատուներԱնետ Հարդեգեն, Մաթիաս Մեպպելինկ

արտադրություն

Համատեղ արտադրություն It’s The Real Thing, steirischen herbst 22, Staatstheater Nürnberg, Kaserne Basel, Ringlokschuppen Ruhr, Théâtre Vidy Lausanne, HAU - Hebbel am Ufer Berlin, Frascati Amsterdam, Theater Chur, Omanut-ի հետ։

Բազել-Շտադտ և Բազել-Լանդշաֆտ կանտոնների Պար և Թատրոն մասնագիտական հանձնաժողովի, Pro Helvetia-ի և Stanley Thomas Johnson Stiftung-ի աջակցությամբ։

Այս աշխատանքի առաջին տարբերակը ստեղծվել է «Omanut» կազմակերպության պատվերով։

ստեղծողների մասին

Բորիս Նիկիտին

Բորիս ՆիկիտինՀեղինակ

Բազելում (Շվեյցարիա) ծնված և ուկրաինական, սլովակական, ֆրանսիական ու հրեական ծագում ունեցող ներգաղթյալների որդի Բորիս Նիկիտինը թատերական ռեժիսոր, հեղինակ և երկու տարին մեկ անցկացվող «It’s The Real Thing – Basel Documentary Platform» փառատոնի կուրատոր է։

Ավելի քան տասներեք տարի նրա բեմադրությունները, տեքստերն ու հեփենինգները զբաղվում են ինքնության և իրականության ներկայացման ու արտադրության հարցերով։ Դրանք սահմանահատումներ են պատրանքային թատրոնի և կատարողական արվեստի, վավերագրության և քարոզչության միջև։ Նիկիտինի գործերը, որոնցից շատերը շրջում են միջազգային մակարդակով, կոպիտ են, ուղիղ, բայց միևնույն ժամանակ միշտ ճշգրիտ կոմպոզիցված և մշտապես որոնում են էսթետիկայի սահմաններն ու կոտրման կետերը։ «Քչերի նման, Բորիս Նիկիտինը այսօր թատրոնը բերում է քննադատական կետի»,– գրում է գերմանական մասնագիտական «Theater heute» ամսագիրը։ Ցյուրիխի «Tagesanzeiger» օրաթերթը գրում է. «Բազելցի ռեժիսորը վավերագրական թատրոնի ժանրը հասցնում է իր սահմաններին»։ Իր վերջին ներկայացումներում և տեքստերում Նիկիտինը ավելի ու ավելի է զբաղվում արվեստի և հիվանդության փոխհարաբերության թեմայով։