
դոկ հոսք
Արտյոմ Տոմիլով
«դոկ հոսքը» խորասուզում է արվեստի մետամորֆոզների, էության ազատ հոսքի մեջ, որը երբեմն մեզ բերում է դեպի մաքուր փորձառության կետ՝ առանց անմիջապես սահմանման հնարավորության։
- Վաճառված
15:00
- Գնել տոմսեր
15:00
Դմիտրի Վոլկոստրելով
Մաքսիմ Գորկու «Հիշողություններ Լև Տոլստոյի մասին» գրքի վրա հիմնված ներկայացման մեջ, որը բեմադրվում է առարկայական թատրոնի ժանրում, Դմիտրի Վոլկոստրելովը տեղափոխում է ֆոկուսը Հեղինակի կերպարից դեպի առարկաներ, որոնց կողքով մենք սովորաբար անցնում ենք առանց նկատելու։ Ի՞նչ, եթե Տոլստոյի մասին վերհիշեն ճանապարհի փոշին ու տերևները, մոխիրն ու բարդու բմբուլը՝ այն բաները, որոնք սովորաբար մեր ուշադրության դաշտից դուրս են, առարկաները, որոնց կողքով մենք ամեն օր անցնում ենք՝ չկասկածելով անգամ, որ դրանք կարող են ունենալ հիշողություն ու հնարավորություն այդ հիշողությունը խոսքով արտահայտելու։
Չէ՞ որ, եթե մեր ամեն գործողություն իր ազդեցությունն է թողնում նրանց վրա, ապա նրանք էլ, հավանաբար, մեզ ինչ֊որ ասելիք ունեն այդ ամենի վերաբերյալ։ Մենք բոլորս պետք է ավելի ուշադիր լինենք մեզ շրջապատող բաների հանդեպ։
«Ես կապվեցի 23 հոգու հետ, որոնք եղել են ու մնում են կարևոր գործող անձինք իմ մասնագիտական գործունեության մեջ․ նրանցից շատերից ինձ վերջերս մեծ հեռավորություն է բաժանում, չենք կարող միասին աշխատել։ Բայց ինձ համար թանկ մարդկանց ձայների այս համադրությունը, որտեղ նրանք խոսում են այն իրերի ու առարկաների անունից, որոնք մեզ կարևոր չեն թվում, բայց իրականում կազմում են մեր կյանքի բուն էությունը, դարձավ այն կապակցումը, որն անհրաժեշտ է թատրոնին իմ պատկերացմամբ», — Դմիտրի Վոլկոստրելով
Այսպես մեծ գրողի մասին մեմուարները դառնում են հիշողություններ մոտիկ մարդկանց մասին։

Արտյոմ Տոմիլով
«դոկ հոսքը» խորասուզում է արվեստի մետամորֆոզների, էության ազատ հոսքի մեջ, որը երբեմն մեզ բերում է դեպի մաքուր փորձառության կետ՝ առանց անմիջապես սահմանման հնարավորության։
15:00
15:00

Հրաչի արվեստանոց × քրոնոֆեստ
Ազատ ծրագիր Հրաչի արվեստանոցում՝ Ցոլակ Մլքե Գալստյանի մոտ։
15:00
Հրաչի արվեստանոց