քրոնոֆեստ
28.05—07.06.2026

Ամոթ

Քրոնոտոպ

Ներկայացում, որը ստացվել է Մյունխենում կազմակերպված լաբորատորիայի արդյունքում, որի շրջանակներում չորս հայ և չորս գերմանացի դերասաններ խոսել են միմյանց հետ ամոթի մասին․ կիսվել են ամոթի փորձառությամբ, խոսել այն մասին, թե ինչպես են ազատվել կամ չեն կարողացել ազատվել այդ զգացմունքից, որը հետապնդում է աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդու։ Այն մասին, թե ինչքան վնասակար է ամոթը ու ինչպես է այն մեզ առաջ մղում, թե երբ են առաջին անգամ բախվել ամոթի զգացմանը և ինչպես է այն ազդում կյանքի վրա այսօր։ Այդ ամենից ծնվեց շատ ծիծաղելի ու անկեղծ ներկայացում։ Մանրամասները՝ https://scham.vercel.app/

լեզու
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն։ Ենթագրերով։
տևողություն
1 ժամ

Թրեյլեր

«Shame» ֆիլմի թրեյլեր

թիմ

  • ՌեժիսորԻլյա Մոշչիցկի
  • ՊրոդյուսերԱյգուլ Դավլետշինա
  • ԴերասաններՄարիա Սեյրանյան, Ժաննա Վելիցյան, Եկատերինա Կրամարենկո, Մհեր Մկրտչյան, Ագնես Ֆիշեր, Սոնյա Օրտիս, Լյուդվիգ Վալդմյուլեր, Ալեքսանդրա Կելեր

արտադրություն

Նախագիծը իրականացվել է հետևյալների աջակցությամբ․
hosq, Dialogbüro Vienna, Kulturreferat München, GOROD Kulturzentrum, Goethe-Institut Yerevan