
Բորիս ՆիկիտինՀեղինակ
Բազելում (Շվեյցարիա) ծնված և ուկրաինական, սլովակական, ֆրանսիական ու հրեական ծագում ունեցող ներգաղթյալների որդի Բորիս Նիկիտինը թատերական ռեժիսոր, հեղինակ և երկու տարին մեկ անցկացվող «It’s The Real Thing – Basel Documentary Platform» փառատոնի կուրատոր է։
Ավելի քան տասներեք տարի նրա բեմադրությունները, տեքստերն ու հեփենինգները զբաղվում են ինքնության և իրականության ներկայացման ու արտադրության հարցերով։ Դրանք սահմանահատումներ են պատրանքային թատրոնի և կատարողական արվեստի, վավերագրության և քարոզչության միջև։ Նիկիտինի գործերը, որոնցից շատերը շրջում են միջազգային մակարդակով, կոպիտ են, ուղիղ, բայց միևնույն ժամանակ միշտ ճշգրիտ կոմպոզիցված և մշտապես որոնում են էսթետիկայի սահմաններն ու կոտրման կետերը։ «Քչերի նման, Բորիս Նիկիտինը այսօր թատրոնը բերում է քննադատական կետի»,– գրում է գերմանական մասնագիտական «Theater heute» ամսագիրը։ Ցյուրիխի «Tagesanzeiger» օրաթերթը գրում է. «Բազելցի ռեժիսորը վավերագրական թատրոնի ժանրը հասցնում է իր սահմաններին»։ Իր վերջին ներկայացումներում և տեքստերում Նիկիտինը ավելի ու ավելի է զբաղվում արվեստի և հիվանդության փոխհարաբերության թեմայով։



