
Ձևաչափից դուրս տիեզերք
Քրոնոտոպ, Յուրի Սմիրնով
Պոեզիայի երեկո նրանց համար, ովքեր չեն սիրում պոեզիայի երեկոներ։
լեզու:Ռուսերեն
Անտոն Գուսակովսկի
2024 թվականին, Վագանցովայի անվան ռուսական բալետի ակադեմիան ավարտելուց հետո, Անտոնը զորակոչվեց Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի Երգի ու պարի ակադեմիական անսամբլում ժամկետային զինծառայության։
Անտոնը բախվեց ռազմական համակարգին ու որոշեց վերաբերվել զինծառայությանը որպես տարածության, որտեղ կարելի է նոր փորձառություն հավաքել՝ հաճախ բարդ ու տրավմատիկ։ Դիտելու, մարմնական պրակտիկաներով զբաղվելու ու գրքեր կարդալու արդյունքում ստեղծվել է այս աշխատանքը, որով Անտոնը պատրաստ է կիսվել իր փորձառությամբ՝ միավորելով զինվորական և ժամանակակից պարերը։
Անտոնի աշխատանքն առաջարկում է մտորել այն մասին, թե ինչպես մարդը կարող է գոյություն ունենալ դիսցիպլինար համակարգերում՝ հնարավո՞ր է արդյոք պահպանել դրանցում քո շարժումը, քո մարմինը, քո կամքը, և ինչպես մարմինը, անգամ խիստ կարգերին ենթարկված լինելով, կարող է դառնալ անձնական ազատության տարածք և գործիք։